Գործակալ. Շումախերի վիճակը կայուն ծանր է

Գործակալ. Շումախերի վիճակը կայուն ծանր է

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գործակալ Սաբինա Կեմը հայտնել է, որ չեմպիոնի առողջական վիճակը նույնն է: Հիշեցնենք, որ նա հիմա բժիշկների վերահսկողության տակ է և շարունակում է կոմայի մեջ մնալ:

-Միխայելի վիճակը նախկինի պես կայուն կրիտիկական է: Ուզում եմ նշել, որ նրա առողջության վերաբերյալ նրան չբուժող բժիշկների կողմից ասված ցանկացած խոսք պարզապես կանխատեսում է,-ասել է Կեմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում