Շումախերի վիճակը նույնն է մնում

Շումախերի վիճակը նույնն է մնում

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վիճակը կրիտիկական է, բայց շարունակում է կայուն մնալ: Նա բուժվում է Գրենբոլի հոսպիտալում: Բժիշկները այսօր ուղեղի նոր հետազոտություն են անցկացրել, որը թույլ կտա եզրակացություն կազմել նրա առողջության մասին: 

Հայտնի է, որ բժիշկները մտադիր չեն տեղափոխել Շումախերին որևէ այլ հիվանդանոց, քանի որ ամեն պահի գերմանացին կարող է ավելի վատ զգալ իրեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում