Շումախերի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Շումախերի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գործակալ Սաբինա Կեմը հայտնել է, որ չեմպիոնի առողջական վիճակը ավելի լավ է ու նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

-Այս նորությունը հանգստացրեց մեզ: Հիմա Շումախերի ընտանիքն ավելի հանգիստ է: Սա շատ-շատ երկար վերականգնողական փուլի սկիզբն է միայն ու հիմա, բարեբախտաբար, դա անելն ավելի հեշտ է լինելու, քան օրեր առաջ: Ամենավտանգավոր պահերը անցել են,-հայտարարել է Կեմը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում