Շումախերի կինը լրագրողներին խնդրել է հեռանալ հիվանդանոցից

Շումախերի կինը լրագրողներին խնդրել է հեռանալ հիվանդանոցից

Միխայել Շումախերի կինը` Կորինան, լրագրողներին խնդրել է հեռանալ Գրենբոլի հոսպիտալից, որտեղ բուժվում է «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնը:

-Խնդրում եմ, օգնեք մեզ պայքարել Շումախերի կյանքի համար: Ինձ համար շատ կարևոր է, որ դուք չծանրաբեռնեք բժիշկներին, թողեք նրանք հանգիստ աշխատեն: Կարող եք լիովին վստահել նրանց պաշտոնական հայտարարություններին: Իսկ հիմա խնդրում եմ, հանգիստ թողեք ընտանիքիս,-հայտարարել է Կորինան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում