Սերխիո Պերես. Ոչնչի համար չեմ ափսոսում

Սերխիո Պերես. Ոչնչի համար չեմ ափսոսում

«Ֆորս-Ինդիայի» նորեկ Սերխիո Պերեսը «Ֆորմուլա 1»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ միշտ հարգանքով է հիշելու նախկին թիմը` «Մակլարենը»:

««Մակլարենում» անցկացրած ժամանակահատվածն ինձ համար շատ կարևոր էր, քանի որ այտեղ ես շատ բան եմ սովորել:

Ոչնչի համար չեմ ափսոսում. «Մակլարենը» մեծագույն թիմ է, և միշտ հարգանքով կվերաբերվեն դրան: Ցավոք, նախորդ մրցաշրջանը հաջող չստացվեց, բայց այժմ ես այլ իրավիճակում եմ, որը ոգևորող է»,-ասել է Պերեսը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում