Ֆորմուլա 1. Հայտնի են նոր մրցաշրջանում արշավորդների համարները

Ֆորմուլա 1. Հայտնի են նոր մրցաշրջանում արշավորդների համարները

Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան (FIA) հրապարակել է «Ֆորմուլա 1»-ի առաջիկա մրցաշրջանի մասնակիցների անունները և համարները:

Համարները բաշխվել են ըստ արշավորդների ցանկության: Միակ բացառությունը չեմպիոնական «1»-ին համարն է, որի ներքո կարող է հանդես գալ միայն աշխարհի գործող չեմպիոնը: Գործող չեմպիոն «Ռեդ Բուլլի» արշավորդ Սեբաստյան Ֆետտելը որպես մշտական համար ընտրել է «5»-ը:

2014 թվականի մրցաշրջանի մասնակից արշավորդների  համարները

Սեբաստյան Ֆետտել «Ռեդ Բուլլ» — 1 (5)

Դանիել Ռիկյարդո «Ռեդ Բուլլ» — 3

Նիկո Ռոսբերգ «Մերսեդես» — 6

Կիմի Ռայկոնեն «Ֆերրարի» — 7

Ռոմեն Գրոժան «Լոտուս» — 8

Սերխիո Պերե «Ֆորս Ինդիա» — 11

Պաստոր Մալդոնադո «Լոտուս» — 13

Ֆերնանդո Ալոնսո «Ֆերրարի» — 14

Ժյուլ Բյանկի «Մարուսյա» — 17

Ֆելիպե Մասսա «Ուիլյամս» — 19

Կևին Մագնուսեն «Մակլարեն» — 20

Էստեբան Գուտերես «Զաուբեր» — 21

Ջենսոն Բատտոն «Մակլարեն» — 22

Ժան Էրիկ Վերն «Տորրո Ռոսսո» — 25

Դանիել Կվայդ «Տորրո Ռոսսո» — 26

Նիկո Հյուլկենբեր «Ֆորս Ինդիա» — 27

Լուիս Հեմիլտոն «Մերսեդես» — 44

Վալտերի Բոտաս «Ուիլյամս» — 77

Ադրիան Սուտիլ «Զաուբեր» — 99:

Հետևեք մեզ նաև Telegram-ում