Մասսա. Շատ փոփոխություններ են եղել

Մասսա. Շատ փոփոխություններ են եղել

«Ուիլյամսի» արշավորդ Ֆելիպե Մասսան խոսել է նոր մրցաշրջանից ունեցած սպասելիքներից: Հիշեցնենք, որ մրցաշրջանը մեկնարկելու է 28-ին:

«Շատ փոփոխություններ են եղել, թեպետ պետք է խոստովանել` բոլորս մեկ նավի մեջ ենք: Քանի դեռ ղեկը ձեռքիդ մեջ չէ, չես կարող հասկանալ, թե ինչ հաջողությունների կհասնես:

2014 թվականի մեքենաներն ավելի քիչ ուժային կլինեն: Մենք պետք է կարողանանք հարմարվել դրանց»,-ասել է Մասսան Autosport-ին տված հարցազրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում