Բուլյե. Համոզված եմ` Մալդոնադոն ճիշտ կպատրաստվի նոր մրցաշրջանին

Բուլյե. Համոզված եմ` Մալդոնադոն ճիշտ կպատրաստվի նոր մրցաշրջանին

«Լոտուսի» ղեկավար Էրիկ Բուլյեն համոզված է, որ թիմի նորեկ Պաստոր Մալդոնադոն, ով նախկինում հանդես էր գալիս «Լոտուսում», արագ կհարմարվի նոր թիմակիցներին:

«Համոզված եմ` Մալդոնադոն կարող է ճիշտ պատրաստվել նոր մրցաշրջանին, քանի որ նա «Ֆորմուլա 1»-ում երեք տարի հանդես գալու փորձ ունի: Կարծում եմ, որ նրա համար նշանակություն չի ունենա ինչ մեքենայով է պատրաստվելու 2014-ի արշավներին` «Ուիլյամսի՞», թե՞ «Լոտուսի»»,-Բուլյեի խոսքերը մեջբերել է Autosport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում