Ակցիա` նվիրված Շումախերին

Ակցիա` նվիրված Շումախերին

Ավտոարշավորդ Միխայել Շումախերի երկրպագուները ակցիա էին կազմակերպել Սպայի մայրուղում և այդ կերպ փորձում էլ աջակցել իրենց հերոսին:

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս Միխայել Շումախերի վիճակը կայուն ծանր է:  «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնը ընկել էր դահուկներով սահելիս ու կոմայի մեջ է: Հիմա բժիշկները որևէ հուսադրող բան չեն ասում: Նրանք սպասում են հետվիրահատական փուլի ավարտին ու զգուշացնում, որ արդյունքը կարող է բացասական լինել:

Պետք է նաև նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է, որ լրագրողների մուտքը հիվանդանոց արգելվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում