Մասսա. «Ռեդ Բուլիի» փոխարեն ես կանհանգստանայի

Մասսա. «Ռեդ Բուլիի» փոխարեն ես կանհանգստանայի

«Ուիլյամսի» արշավորդ Ֆելիպե Մասսան հայտարարել է, որ «Ֆորմուլա 1»-ի գործող չեմպիոն «Ռեդ Բուլլը» պետք է անհանգստանա «Ռենոյի» շարժիչների ոչ լավ աշխատանքի պատճառով:

««Ռեդ Բուլլի» փոխարեն ես կանհանգստանայի: Այս մրցաշրջանում նրանք խնդիրներ են ունենալու, և նրանք չեն կարողանա մի քանի վայրկյանի առավելություն ունենալ մրցակիցների նկատմամբ, ինչպես նախորդ մրցաշրջանում:

Թիմը կոնկրետ խնդիրներ ունի: Եթե «Ռեդ Բուլլը» դադարի անընդհատ հաղթել, դա մեզ համար լավ նորություն կլինի»,-Մասսայի խոսքերը մեջբերել է ESPN F1-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում