Մասսա. Ալոնսո՞, թե՞ Ռայկոնեն… կիմանանք մրցաշրջանի սկզբում

Մասսա. Ալոնսո՞, թե՞ Ռայկոնեն… կիմանանք մրցաշրջանի սկզբում

«Ֆերրարիի» նախկին ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան թիմի ներկայիս կազմում որևէ մեկին չի առանձնացնում:

«Ալոնսոն գիտի, թե ինչ է պետք անել մրցաշրջանի սկզբից արագ լինելու համար: Նա կարողանում է համադրել ուղեղը տաղանդի հետ:

Չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ «Ֆերրարիի» նոր բոլիդն առավել շատ կհապատասխանի Ռայկոնենին: Ալոնսո՞, թե՞ Ռայկոնեն… կիմանանք միայն մրցաշրջանի սկզբում»,-Մասսայի խոսքերը մեջբերել է «Speed Week»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում