Հիվանդանոցը հերքում է Շումախերի մահվան լուրը

Հիվանդանոցը հերքում է Շումախերի մահվան լուրը

Ֆրանսիական Գրենոբլ քաղաքի հիվանդանոցը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերի մահվան մասին շրջանառվող տեղեկությունները։ Հիվանդանոցի ներկայացուցիչներն այդ մասին հայտնել են ֆրանսիական հայտնի AFP լրատվական գորակալությանը։

Գերմանացի մարզիկի մահվան մասին տեղեկություններն սկսեցին շրջանառվել օրեր առաջ տարբեր սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Թվիթերի միջոցով, սակայն հիվանդանոցի ներկայացուցիչը հստակ հերքել է այդ լուրերը՝ ասելով.

«Մեր կլինիկան հերքում է այն լուրերը, իբր Շումախերը մահացել է»։

Հիշեցնենք, որ աշխարհի յոթակի չեմպիոն գերմանացի մարզիկն անցյալ տարվա դեկտեմբերին լեռնադահուլկային սպորտով զբաղվելիս գլխի վնասվածք էր ստացել, ինչից հետո մինչև հիմա գտնվում է կոմայի մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում