Autosprint. Նասրը պայմանագիր է կնքել «Ուիլյամսի» հետ

Autosprint. Նասրը պայմանագիր է կնքել «Ուիլյամսի» հետ

Բրազիլացի ավտոարշավորդ Ֆելիպե Նասրը պայմանագիր է կնքել «Ուիլյամսի» հետ և նոր մրցաշրջանում լինելու է բրիտանական թիմի պահեստային արշավորդը. տեղեկանում ենք «Autosprint»-ից:

Վերոնշյալ պարբերականը հաղորդում է, որ Նասրը հնարավորություն կունենա մասնակցելու թեստային արշավներին և մրցաշրջանի առաջին հատվածի Գրան-պրիների որակավորման փուլերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում