Ֆետտել. Ռիկյարդոն արժանի է իր տեղին

Ֆետտել. Ռիկյարդոն արժանի է իր տեղին

Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը կարծում է, որ «Ռեդ Բուլլում» իր նոր թիմակից Դանիել Ռիկյարդոն արժանիորեն է կազմում տեղ ստացել:

«Արդեն այժմ տեսանելի է, որ առաջիկա մրցաշրջանում լինելու են մի շարք բաներ, որոնց անհրաժեշտ կլինի հարմարվել: Համոզված եմ` Դանիելն արագ կգտնի իր ուղին: Բարդ է որևէ բան խորհուրդ տալը, քանի որ յուրաքանչյուրը մրցումներին մասնակցելու իր ձևերն ունի:

Նա չունի այնպիսի փորձ, ինչպիսին ուներ Մարկ Ուեբբերը, բայց նա արժանի է իր տեղին»,-Ֆետտելի խոսքերը մեջբերել է Motorsport-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում