Ուեբբեր. Ռիկարդոն խնդիրներ կառաջացնի Ֆետտելի համար

Ուեբբեր. Ռիկարդոն խնդիրներ կառաջացնի Ֆետտելի համար

«Ֆորմուլա 1»-ի նախկին արշավորդ Մարկ Ուեբբերը համոզված է, որ Դանիել Ռիկարդոն, ով փոխարինեց իրեն «Ռեդ Բուլլում», կարող է առաջին համարի համար պայքար մղել աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելի հետ:

«Ռիկարդոն գործից գլուխ է հանում: Կարծում եմ` նա խնդիրներ կառաջացնի Սեբաստյանի համար` հատկապես որակավորումների ժամանակ: Ըստ իս, առաջին մրցաշրջանում որակավորումների հաշիվները հավասար կլինեն:

Դանիելի մոտ ամեն ինչ լավ կստացվի: Ես պարզապես հույս ունեմ, որ «Ռեդ Բուլլում» նրա կարիերան ավելի լավ կսկվի, քան իմը»,-Ուեբբերի խոսքերը մեջբերել է «ESPN F1»-ը::

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում