Մասսան` Շումախերին այցելելու մասին

Մասսան` Շումախերին այցելելու մասին

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան պատմել է Միխայել Շումախերին այցելելու մասին.

-Կփորձեմ լավատես լինել: Տեսա նրան, խոսեցի հետը, պատմեցի նորություններս: Շատ անգամ խնդրեցի արթնանալ: Կարծում եմ, որ բոլորս պետք է հավատանք: Նա շատ ուժեղ մարդ է: Իսկապես հավատում եմ, որ կարթնանա ու նորից կվայելի կյանքը:

Նրա հետ երկար ժամանակ անցկացրի: Նա քնած էր թվում, և դա լավ էր: Իմ աչքին նա լավ տեսք ուներ ու անգամ նկատեցի, որ բերանի մկանները շարժվում են: Ես բժիշկ չեմ, փորձ չունեմ ու հետևություններ անել չեմ կարող,-հայտարարել է Մասսան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում