Ռայկոնեն. Վիրահատությունից հետո ամեն ինչ կարգին է

Ռայկոնեն. Վիրահատությունից հետո ամեն ինչ կարգին է

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը հայտարարել է, որ մեջքի վիրահատությունից հետո իրեն լավ է զգում: 

«Վիրահատությունից հետո ամեն ինչ կարգին է: Հույս ունեմ, որ այդպես կլինի նաև առաջիկայում: Դեռ ամեն ինչ լավ է»,-Կիմիի խոսքերը մեջբերել է Motorsport-ը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի վնասվածքի պատճառով Կիմին «Լոտուսի» կազմում չմասնակցեց մրցաշրջանի վերջին երկու Գրան-պրիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում