Ալոնսո. Մեզ ինչ-որ բան չի բավականացնում

Ալոնսո. Մեզ ինչ-որ բան չի բավականացնում

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Autosport-ին տված հարցազրույցում իր մեկնաբանություններն է տվել Բահրեյնում կայացած թեստավորման վերաբերյալ:

-Առջևում դեռ երկու թեստավորում կա, որը թիմի համար առանցքային նշանակություն կունենա բոլիդի արդյունավետությունը զգալու տեսանկյունից: Ինձ և Կիմիին անհրաժեշտ կլինի… ավելի ճիշտ` մենք պետք է թեստավորումն անցնենք շատ լավ, որպեսզի Մելբուրն ժամանենք լիովին պատրաստ: Կարծում եմ` այս պահին մեզ ինչ-որ բան չի բավականացնում:

Անցած կիլոմետրերին նայելով` ես գոհ եմ այն դիրքից, որը զբաղեցնում է թիմը: Չգիտեմ` թե ձմեռային թեստավորման ժամանակ կոնկրետ քանի շրջան ենք անցել, բայց կարծում եմ` այդ ցուցանիշով լինելու ենք լավագույնների թվում: Դա այս պահին մեզ առավելություն է տալիս, որը, հույս ունեմ, կկարողանամ օգտագործել Ավստրալիայում,-ասել է Ալոնսոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում