Ալոնսո. Ես և Կիմին փորձում ենք աշխատել հանուն «Ֆերրարիի»

Ալոնսո. Ես և Կիմին փորձում ենք աշխատել հանուն «Ֆերրարիի»

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարծում է, որ առաջիկա մրցաշրջանում Ֆելիպե Մասսան կարող է պայքարել չեմպիոնական կոչման համար: Իսպանացի մարզիկը նաև նշել է, որ Կիմի Ռայկոնենի հետ թիմային մրցակցությունը պետք է միայն օգտակար լինի:

-Այս տարի արդեն մի քանի անգամ շփվել ենք Ֆելիպեի հետ: Նա երջանիկ է, քանի որ «Ուիլյամսը» «Ֆորմուլա 1»-ում մեծ պատմություն ունի: Բացի այդ` նախամրցաշրջանային փուլի թեստավորման ժամանակ բրիտանական թիմը վատ հանդես չեկավ: Դա հիանալի է, քանի որ այժմ նրանք կարող են պայքարել բարձր հորիզոնականների համար: Այս տարի Ֆելիպե Մասսան հաստատապես կլինի ուժեղ մրցակից:

Ես և Կիմին փորձում ենք աշխատել հանուն «Ֆերրարիի» և Ավստրալիա ենք մեկնելու հաղթելու տրամադրվածությամբ: Այնպես որ, թիմի ներսում առկա մրցակցությունը պետք է միայն օգտակար լինի: Մենք երկուսս էլ ցանկանում ենք շրջանցել միմյանց, իսկ դա պետք է օգտակար լինի «Ֆերրարիի» համար,-Ալոսնոյի խոսքերը մեջբերում ենք Motosport-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում