Մասսա. Հույս ունեմ` Ավստրալիայի Գրան-պրիից առաջ կպահպանենք լավ մարզավիճակը

Մասսա. Հույս ունեմ` Ավստրալիայի Գրան-պրիից առաջ կպահպանենք լավ մարզավիճակը

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան խոսել է առաջիկա մրցաշրջանից ունեցած սպասելիքներից:

-2014 թվականի մրցաշրջանը մենք սկսելու ենք թիմի համար դրական տրամադրվածությամբ և հույս ունենք` Ավստրալիայի Գրան-պրիից առաջ կկարողանանք պահպանել լավ մարզավիճակը: Թեստավորումների ժամանակ մեր բոլիդը հուսալի էր, իսկ ես տպավորված էի, թե ինչպես է աշխատում թիմը, ինչպես կարողացա հարմարվել նոր միջավայրին:

Շատ անգամ եմ եղել թիմի մարզաբազայում, տեսել եմ, որ տղաները կրքով են աշխատում: Գրոուվեում բոլորը տքնաջան աշխատում են նոր բոլիդի վրա, իսկ ես անհամբերությամբ սպասում եմ դրա հնարավորությունները բացահայտելուն,-Մասսայի խոսքերը մեջբերել է Grandprix247-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում