Ֆետտել. Հույս ունեմ, որ իմ նվաճումները կհարգեն

Ֆետտել. Հույս ունեմ, որ իմ նվաճումները կհարգեն

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը հայտարարել է, որ անցյալ մրցաշրջանում չի հասկացել, թե ինչու են երկրպագուները սուլում իրեն:

-Սկզբում բարդ էր հասկանալ, թե ինչ է կատարվում, սակայն աստիճանաբար ամեն ինչ պարզ դարձավ: Երբ հաղթանակներից հետո քեզ գովաբանում են, թվում է` հավիտյան այդպես լինելու: Սկզբում մարդկանց դուր են գալիս ձեր հաղթանակները, սակայն երբ դու սկսում ես հաճախ հաղթել, շրջապատի կարծիքը փոխվում է:

Մարդիկ ցանկանում են պոդիումին տեսնել նոր դեմքերի, նոր չեմպիոնների: Եթե դուք դա հասկանաք, ապա ամեն ինչ կարգին կլինի. դրա համար էլ մրցակիցներիս երկրպագուների կողմից ջերմ վերաբերմունք չեմ ակնկալում: Ես միայն հույս ունեմ, որ իմ նվաճումները կհարգեն,-ասել է Ֆետտելը «Welt am Sonntag»-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում