Բատտոն. Հայրս իմ ամենամեծ երկրպագուն էր

Բատտոն. Հայրս իմ ամենամեծ երկրպագուն էր

«Մակլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բատտոնը նշել է, որ իր համար Ավստրալիայի առաջիկա Գրան-պրին մեծ փորձություն է լինելու զգացմունքային տեսանկյունից, քանի որ մրցաշարին ներկա չի լինելու հայրն, ով վերջերս է մահացել սրտի կաթվածից:

-Հայրս իմ ամենամեծ երկպագուն էր: Ես միշտ հիշում եմ` Մելբրուն, մրցաշրջանի մեկնարկ, ոգեշնչում մրցաշարից առաջ: Հայրս չէր սիրում ձմեռը և միշտ գալիս էր այստեղ` ներկա լինելու մրցաշրջանի մեկնարկին:

Երբ մեքենայի մեջ եմ, միայն ես ու մեքենան ենք. դա շատ դյուրին է, բայց ինձ այժմ համար բարդ է նստել մեքենա, քանի որ այդ պահերին հայրս միշտ գրկում էր ինձ` անկախ իմ ցանկությունից,-Բատտոնի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում