Ռոսբերգ. Երջանկությունից յոթերորդ երկնքում եմ

Ռոսբերգ. Երջանկությունից յոթերորդ երկնքում եմ

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը մեկնաբանել է Ավստրալիայի Գրան-պրիում տոնած հաղթանակը:

-Մելբրուն ուղևորությունը պարզապես հիանալի ստացվեց: Բոլորին անչափ շնորհակալ եմ: Ֆանտաստիկ էր: Իրականում ես երջանկությունից յոթերորդ երկնքում եմ: Այս ձմռանը մենք ստիպված էինք աշխատել այնպես, ինչպես երբեք չէինք աշխատել: Մեքենան շատ արագ էր ընթանում, ոչ մի խնդիր չառաջացավ: Չգիտեմ` հնարավո՞ր էր ավելի լավ սկսել մրցաշրջանը: 

Կասկած չկա, որ մենք դեռ ցույց չենք տվել մեր առավելագույն ուժը և կարող ենք բարելավել մարզավիճակը: Տարբերակներ չկան` կամ մենք առաջ ենք ընթանում կամ թույլ ենք տալիս մրցակիցներին շրջանցել մեզ: Հույս ունեմ, որ նույն ձևով պատրաստ կլինենք Մալազիայի Գրան-պրիին,-Ռոսբերգի խոսքերը մեջբերել է Autosport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում