Ռայկոնեն. Որոշ բաներ հնարավոր չէ մեկ գիշերվա ընթացքում փոխել

Ռայկոնեն. Որոշ բաներ հնարավոր չէ մեկ գիշերվա ընթացքում փոխել

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը վստահ է, որ մրցաշարջանի առաջին` Ավստրալիայի Գրան-պրին որոշիչ չէ, և իր թիմը շուտով ավելի լավ է հանդես գալու:

-Մենք գիտենք, թե ինչի ենք ցանկանում հասնել, սակայն որոշ բաներ հնարավոր չէ մեկ գիշերվա ընթացքում փոխել: Որոշ դետալների վրա աշխատելու համար ժամանակ է հարկավոր կամ ճիշտ մոտեցում: Չենք կարող խոստանալ, որ լուծում գտնելու դեպքում, խնդիրներն անմիջապես կվերանան: Ես արդեն եղել եմ նման իրավիճակներում և պարզապես գիտեմ` ժամանակ է հարկավոր: 

Առաջին մրցաշարի արդյունքն այն չէր, որին մենք ձգտում էինք, բայց կարող էր նաև ավելի վատ լիներ: Համոզված եմ` առաջիկայում իրավիճակը միմիայն դեպի լավն է փոխվելու,-Կիմիի խոսքերը մեջբերում ենք Autosport-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում