Ռոսբերգ. Այժմ հասկանում եմ Ֆետտելին

Ռոսբերգ. Այժմ հասկանում եմ Ֆետտելին

Ավստրալիայի Գրան-պրիում հաղթանակած Նիկո Ռոսբերգը հայտարարել է, որ այժմ հասկանում է, թե ինչ է զգացել նախորդ մրցաշրջանում «Ֆորմուլա 1»-ի քառակի չեմպիոն, «Ռեդ Բուլլի» առաջատար ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը:

-Հաճելի է գիտակցել, որ այժմ հաղթանակների համար պայքարելու հնարավորություն կա: Այժմ ես հասկանում եմ, թե ինչ էր զգում նախորդ մրցաշրջանում Ֆետտելը, երբ մրցակիցների նկատմամաբ ունենում էր 30 վայրկյանի առավելություն: Հիմա մեզ մնում է չթուլանալ,-«Մերսեդեսի» ավտոարշավորդի խոսքերը մեջբերել է Sport Bild-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում