Բոտաս. Այժմ «Ուիլյամսն» ամբողջովին այլ թիմ է

Բոտաս. Այժմ «Ուիլյամսն» ամբողջովին այլ թիմ է

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտասը խոսել է նոր մեկնարկած մրցաշրջանից ունեցած ակնակալիքներից:

-Առջևում դեռ 18 մրցաշար ունենք, որպեսզի ցույց տանք «Ուիլյամսի» հնարավորությունները, պայքարենք ամենաբարձր տեղերի համար: Ավստրալիայի Գրան-պրիի ժամանակ կարող էինք ավելի լավ հանդես գալ: Ֆելիպե Մասսան չկարողացավ ոչինչ անել’ դառնալով մրցաշարի մեկնարկի միջադեպի մասնակից: Ես էլ իմ հերթին սխալներ թույլ տվեցի:

Այժմ «Ուիլյամսն» ամբողջովին այլ թիմ է: Մենք արդեն վաստակել ենք ավելի շատ միավոր, քան նախորդ մրցաշրջանի այս ժամանակահատվածում: Մեր բոլիդը մրցակիցների բոլիդներից մի փոքր արագ է: Ինքս շատ գոհ եմ թիմի’ ձմռան ընթացքում կատարած աշխատանքից,-Բոտասի խոսքերը մեջբերում ենք Autosport-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում