Ֆետտել. Հույս ունեմ` առաջիկա մրցաշարերում շատ միավոր կվաստակենք

Ֆետտել. Հույս ունեմ` առաջիկա մրցաշարերում շատ միավոր կվաստակենք

«Ֆորմուլա 1»-ի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը խոսել է Մալազիայի և Բահրեյնի Գրան-պրիներից ունեցած սպասելիքներից: Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին’ Ավստրալիայի Գրան-պրիի ժամանակ «Ռեդ Բուլլի» առաջատարը միավոր չվսատակեց:

-Նոր մեքենայի վրա դեռ շատ աշխատանք պետք է կատարենք, բայց հաճելի է, որ Ավստրալիայում մեր տեմպը սպասվածից բարձր էր: Հույս ունեմ, որ առաջիկա երկու մրցաշարերի ընթացքում կկարողանանք ավելի շատ միավոր վաստակել:

Մալազիայի Գրան-պրիի ժամանակ «Սեպանգե» մայրուղին մրցակիցներին շրջանցելու մեծ հնարավորություններ կտա: Իմ սիրելի շրջանները հինգերորդը և վեցերորդն են: Բացի մայրուղուց Մալազիայի Գրան-պրիի ժամանակ բարդություններ կառաջացնի շոգը: Դրա հետ մեկտեղ, օրվա երկրորդ կեսին այնտեղ շատ հաճախ ամպրոպ է լինում:

Հետո մենք ուղևորվելու ենք Բահրեյն, որտեղ անցկացրել են ձմեռային թեստավորում: Հաճելի կլինի Մալազիայից հետո հանդես գալ Բահրեյնում,-Ֆետտելի խոսքերը մեջբերել է «Ռեդ Բուլլի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում