Ռոսբերգ. Պետք է մրցակիցներին թույլ չտանք շրջանցել մեզ

Ռոսբերգ. Պետք է մրցակիցներին թույլ չտանք շրջանցել մեզ

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը հայտարարել է, որ ինքը և թիմակիցները չպետք է թույլ տան մրցակիցներին մրցաշրջանի ընթացքում շրջանցել իրենց:

-Մրցաշրջանը նոր է մեկնարկում, և կան մի շարք դետալներ, որոնց վրա պետք է աշխատենք: Պետք է պահենք ներկայիս մարզավիճակը և մրցակիցներին թույլ չտանք շրջանցել մեզ: Երբ մրցակիցների նկատմամբ կա առավելություն, մեծ է հավանականությունը, որ կմեծանա ինքնավստահության զգացումը:

Այժմ «Մերսեդեսում» աշխատում ենք մի շարք մարդիկ, ովքեր նախկինում աշխատել են «Բրաունում», և նրանք գիտեն’ ինչ է նշանակում լինել բոլորից առաջ: Մենք չպետք է մեզ թույլ տանք քնել, քանի որ մրցակիցները կգրոհեն խելագարների նման,-Ռոսբերգի խոսքերը մեջբերում ենք Autosport-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում