Բատտոն. Տեմպը դեռ չի համապատասխանում մեր սպասելիքներին

Բատտոն. Տեմպը դեռ չի համապատասխանում մեր սպասելիքներին

«Մակլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բատտոնը հույս ունի, որ Մալազիայի Գրան-պրիի ժամանակ օդի ջերմիաստիճանը շատ բարձր չի լինի, քանի որ շոգ եղանակի պայմաններում MP4-29 բոլիդը լավ չի աշխատում:

-Կարծում եմ՝ նորամուծությունները թույլ են տվել բարելավել մեր բոլիդի աշխատանքը: Թիմի տղաները հսկայական աշխատանք են կատարել այդ նորամուծությունների համար, ինչը հեշտ չէ, եթե հաշվի առնենք, որ անհրաժեշտ է իրականացնել քրաշ-թեստեր: Սակայն դեռ մեր տեմպը չի համապատասխանում սպասելիքներին: Շոգ եղանակը մեզ վրա վատ ազդեցություն է ունենում և դրա համար մենք պարտվում ենք անցումների ժամանակ:

Հույս ունեմ, որ Մալազիայի Գրան-պրիի ժամանակ ավելի ցուրտ կլինի, մեզ կհաջողվի դրական փոփոխություններ կատարել մեքենայի աշխատանքում և լինել մրցունակ,-Բատտոնի խոսքերը մեջբերում ենք Sky Sports-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում