Մասսա. Համոզված եմ` «Ֆերրարին» և «Ռեդ Բուլլը» կպայքարեն բարձր հորիզոնականների համար

Մասսա. Համոզված եմ` «Ֆերրարին» և «Ռեդ Բուլլը» կպայքարեն բարձր հորիզոնականների համար

Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան մրցակիցների վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել:

-«Ֆերրարիի» և «Ռեդ Բուլլի» տեմպն ինձ չի զարմացնում: Համոզված եմ’ երկու թիմերն էլ հիանալի բոլիդ ունեն և պայքարելու են բարձր հորիզոնականների համար:

Գուցե Սեբաստյան Ֆետտելը կրկին պայքարի բարձր հորիզոնականների համար: Նույնը կարելի է ասել նաև մեր մասին: Կան նաև այլ թիմեր, որոնց նկատմամբ պետք է առավելություն ունենանք,-Մասսայի խոսքերը մեջբերում ենք ESPN-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում