Ֆետտել. Վաղը պետք է ամեն ինչ լավ ընթանա

Ֆետտել. Վաղը պետք է ամեն ինչ լավ ընթանա

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելն իր մեկնաբանություններն է տվել Մալազիայի Գրան-պրիի որակավորման փուլի վերաբերյալ: 

-Որակավորման առաջին փուլում մենք անհանգիստ էինք, քանի որ գիտակցում էինք` բոլիդի հետ կապված խնդիրներ են առաջացել: Ես վերադարձա, վերատեղադրեցինք շարժիչը, ինչը, կարծես, օգնեց լուծել խնդիրը: Դրանից հետո ամեն ինչ լավ ընթացավ: Հիանալի էր վերադառնալ մայրուղի և ընթանալ թաց ասֆալտի վրայով:

Որակավորման երրորդ փուլը մեզ համար իդեալական չսատցվեց: Առաջին շրջանից հետո ես հասկացա` կարող եմ ավելացնել արագությունը, բայց մրցակցությունը շատ մեծ էր: Վաղը պետք է ամեն ինչ լավ ընթանա, բայց շատ բան կախված է մեկնարկից: Ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքից,-Ֆետտելի խոսքերը մեջբերում ենք BBC-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում