Ալոնսո. Հույս ունեմ` վաղը «Մերսեդեսը» մեզ չի շրջանցի

Ալոնսո. Հույս ունեմ` վաղը «Մերսեդեսը» մեզ չի շրջանցի

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Մալազիայի Գրան-պրիի որակավորման փուլի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել և հույս է հայտնել, որ վաղը «Մերսեդեսին» չի հաջողվի ավելի լավ արդյունք գրանցել:

-Տղաները հիանալի աշխատեցին, թեպետ պետք է նշեմ, որ մեխանիկներին չհաջողվեց լիովին վերանորոգել մեքենան. հավասարակշռվածության հետ կապված խնդիրներ կային: Ամեն դեպքում, ես լիովին գոհ եմ որակավորման փուլում մեր ելույթից: Հաջորդ անգամ մենք պետք է ավելի լավ հանդես գանք և խուսափենք վթարներից:

Հույս ունեմ` վաղը «Մերսեդեսը» չի շրջանցի մեզ: Մենք կգրոհենք առավելագույն ուժերով` անկախ այն բանից` եղանակն անձրևային կլինի, թե չոր,-Ալոնսոյի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում