Շումախերի կինն ուզում է ամուսնուն տուն տեղափոխել

Շումախերի կինն ուզում է ամուսնուն տուն տեղափոխել

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը` Կորինան մտադիր է ամուսնուն հիվանդանոցից տուն տեղափոխել:

Հիմա նա հատուկ սենյակ է նախապատրաստում, որի արժեքը 17 մլն դոլար կկազմի: Սենյակը հագեցած կլինի անհրաժեշտ բոլոր հարմարություններով ու Շումախերը կկարողանա բուժումը սեփական տան պատերի ներքո շարունակել: Կորինան նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ բժիշկներն ասել են, որ չեմպիոնը գուցե երբեք չարթնանա:

Հիշեցնենք, որ գերմանացի մարզիկն անցյալ տարվա դեկտեմբերին լեռնադահուկային սպորտով զբաղվելիս գլխի վնասվածք էր ստացել, ինչից հետո մինչև հիմա գտնվում է կոմայի մեջ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում