Մասսա. Համոզված եմ` արդյունքը չէր փոխվի, եթե Վալտերին առջևում լիներ

Մասսա. Համոզված եմ` արդյունքը չէր փոխվի, եթե Վալտերին առջևում լիներ

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան խոստովանել է, որ Մալազիայի Գրան-պրիի ժամանակ չի համաձայնել թիմի ներկայացուցիչների հետ` վերջին շրջաններում Վալտերի Բոտտասին առջևում թողնելու հարցի շուրջ:

-Ես ամեն ինչ լսում էի, բայց ամեն ինչ չէ, որ հասկանում էի: Ճիշտ եմ վարվել: Փորձում էի թիմի համար լավագույնն անել. դա է ամենակարևորը: Համոզված եմ արդյունքը չէր փոխվի, եթե Վալտերին լիներ առջևում:

Ամեն ինչ կանեմ մեքենայի աշխատանքը բարելավելու և թիմին իմ փորձը փոխանցելու համար: Որևէ մեկի հետ խնդիր չունեմ, իսկ տեղի ունեցածը պարզապես անսպասելի էր: Բայց ամեն դեպքում, ես ճիշտ եմ վարվել,-Մասսայի խոսքերը մեջբերել է ESPN F1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում