Ռայկոնեն. Հույս ունեմ` Շումախերը հնարավորինս շուտ կապաքինվի

Ռայկոնեն. Հույս ունեմ` Շումախերը հնարավորինս շուտ կապաքինվի

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը բավականին զուսպ մեկնաբանություն է տվել «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: 

-Չեմ ցանկանում շատ խոսել այս թեմայի վերաբերյալ: Շատ ցավալի է: Հույս ունեմ, որ նա հնարավորինս շուտ կապաքինվի: Շշուկներ մեկնաբանելու ցանկություն ևս չունեմ,-Ռայկոնենի խոսքը մեջբերել է «Sport Bild»-ը:

Հիշեցնենք, որ չորս ամիս առաջ դահուկներով սահելիս Շումախերը վայր էր ընկել, գլուխը հարվածել էր քարին. դեպքից հետո նախկին ավտոարշավորդը կոմայի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում