Բատտոն. Մենք չենք կարող հաղթել Բահրեյնում

Բատտոն. Մենք չենք կարող հաղթել Բահրեյնում

«Մակլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բատտոնը խոսել է Բահրեյնի Գրան-պրիից ունեցած ակնկալիքներից: Ըստ Բատտոնի’ իր թիմի հաղթելու հնարավորությունները շատ քիչ են:

-Մենք չենք կարող հաղթել Բահրեյնի Գրան-պրիում: Պոդիումում հայտնվելու շատ փոքր հնարավորություններ ունենք: Ամեն դեպքում, կարծում եմ’ ցածր ջերմաստիճանը կարող է օգնել «Մակլարենին»: Մեր բոլիդի մաքսիմալ արագությունը բավականին մեծ է, բացի այդ’ որոշակի փոփոխություններ ենք կատարել, որոնք կերևան այստեղ:

Առաջնային է լինելու «Ֆերրարիի» և «Ֆորս Ինդիայի» հետ պայքարելը, քանի որ Մալազիայի Գրան-պրիի ժամանակ նրանք մեզ հաղթեցին 36 վայրկյանի առավելությամբ,-Բատտոնի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում