Շումախերի ընկերը վստահ է` Միխայելը դուրս կգա կոմայից

Շումախերի ընկերը վստահ է` Միխայելը դուրս կգա կոմայից

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ընտանիքի մոտ ընկերը «Mirror» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ կարծում է` չեմպիոնը դուրս կգա կոմայից: Նա ասել է նաև, թե ինչու Շումախերի բնակարանում չպատրաստվեց հատուկ սենյակը, որտեղ պետք է տեղափոխեին նրան:

-Շումախերն անպայման կտեղափոխվի վերականգնողական կլինիկա, բայց ոչ հիմա: Վստահ ենք, որ նա կարթնանա: Եթե հարմարավետ սենյակ նախապատրաստվեր ու չեմպիոնին տեղափոխեին իր տուն, դա կնշանակեր, որ անհուսալի իրավիճակ է,-ասել է Շումախերի ընկերն, ում ինքնությունը գաղտնի է պահվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում