Ալոնսո. Արեցինք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում էր

Ալոնսո. Արեցինք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում էր

Բահրեյնի Գրան-պրիի շաբաթօրյա որակավորման ժամանակ «Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն զբաղեցրեց տասներորդ տեղը: Իսպանացի մարզիկը որակավորման փուլի վերաբերյալ իր մեկնաբանություններն է տվել և խոսել մրցաշարից ունեցած ակնկալիքներից:

-Մենք արեցինք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում էր: Այժմ պետք է ուսումնասիրենք որակավորման երրորդ սեգմենտում արագության պակասի պատճառները: Ձմեռային թեստավորման ժամանակ արդեն համոզվել ենք, որ այս մայրուղին հիանալի համապատսախնում է «Մերսեդեսի» շարժիչներով ավտոմեքենաներին: 

Այս պահին մտածում ենք միայն մրցաշարի մասին, ավելի ճիշտ մեկնարկի մասին, քանի որ մենք մեկնարկելու ենք մայրուղու մաքուր հատվածից: Բացի այդ` պետք է ընտրություն կատարենք 2-3 պիտ-ստոպերի միջև,-Ալոնսոյի խոսքերը մեջբերել է Autosport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում