Ալոնսո. Այս պահին ավելիին ընդունակ չենք

Ալոնսո. Այս պահին ավելիին ընդունակ չենք

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն 2014 թվականի մրցաշրջանի երրորդ` Բահրեյնի Գրան-պրիի վերաբերյալ իր մեկնաբանություններն է տվել:

-Մենք զբաղեցրինք 9-րդ և 10-րդ տեղերը և խուսափեցինք ավտովթարիներից, հավելյալ պիտ-ստոպի անհրաժեշտություն ևս չեղավ: Զբաղեցրել ենք 9-րդ և 10-րդ տեղերը, քանի որ այս պահի դրությամբ ավելիին ընդունակ չենք:

Նախկինում երեք անգամ հաղթել եմ Բահրեյնի Գրան-պրիում և չեմ կարող ասել, թե մոռացել եմ` ինչպես արշավել այստեղ: Կիմին նույնպես հաղթել է Բահրեյնում: Այնպես որ, մենք այս հորիզոնականները զբաղեցրինք, քանի որ 8 ավտոարշավորդ մեզանից լավ հանդես եկավ: Ցանկանում ենք այս իրավիճակը հնարավորինս շուտ շտկել և հույս ունենք, որ դրա մեկնարկը կտրվի Չինաստանի Գրան-պրիի ժամանակ,-Ալոնսոյի խոսքերը մեջբերում ենք «ESPN F1»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում