Ռոսբերգ. Միշտ էլ կարելի է ավելիին հասնել

Ռոսբերգ. Միշտ էլ կարելի է ավելիին հասնել

2014 թվականի մրցաշրջանը հաջողությամբ մեկնարկած «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը Բահրեյնի թեստավորման առաջին օրվա վերաբերյալ իր մեկնաբանություններն է տվել:

-Այսօր մեր գլխավոր նպատակը կարգավորումների տարբեր տեսակների հետ աշխատանքն էր և այն, թե ինչպես աշխատել «Պիրելլիի» ավտոմասերով: Երբեք չենք դադարում սովորել. այնպես որ, այդ տեսանկյունից արդյունավետ աշխատանք են կատարում: Աշխատել ենք նաև արգելակիչ համակարգի վրա, քանի որ այդ առումով ինձ դեռ հարմարավետ չեմ զգում:

Վերջին շաբաթների ընթացքում հիանալի արդյունքների ենք հասել, սակայն երբեք գերարագություն չենք ցուցադրել: Միշտ էլ կարելի է ավելիին հասնել. դրա համար էլ մենք անընդհատ աշխատում ենք,-Ռոսբերգի խոսքերը մեջբերել է «GP Update»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում