Ռայկոնեն. Հիմար չենք և հասկանում ենք` ինչ է կատարվում

Ռայկոնեն. Հիմար չենք և հասկանում ենք` ինչ է կատարվում

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը համոզված է, որ իր թիմին կհաջողվի լուծել ընթացիկ մրցաշրջանի ընթացքում առաջացած խնդիրները:

-Բահրեյնի մայրուղին մեզ համար բարդերից մեկն է, բայց մենք զարգանում ենք և հույս ունենք` կկարողանանք ավելի լավ հանդես գալ: Գիտենք, թե ինչ է պետք անել: Թիմում մարդիկ ներդնում են իրենց ուժերի առավելագույնը, բայց ժամանակ է հարկավոր, և դա փաստ է:

Մենք հիմար չենք և շատ լավ հասկանում ենք` ինչ է կատարվում: Դժբախտաբար, այժմ հաճելի չէ տեսնել մեր արդյունքները, բայց ես հավատում եմ թիմին: Մենք կարող ենք դեպի լավը փոխել իրավիճակը,-Ռայկոնենի խոսքերը մեջբերել է «Autosport»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում