Էկլստոունը չի բացառում՝ մի խումբ ակումբներ կարող են գնել «Ֆորմուլա 1»-ի բաժնետոմսերը

Էկլստոունը չի բացառում՝ մի խումբ ակումբներ կարող են գնել «Ֆորմուլա 1»-ի բաժնետոմսերը

«Ֆորմուլա-1»-ի կոմերցիոն ղեկավար Բերնի Էկլստոունը հայտարարել է, որ մի քանի ակումբներ դիտարկում են առաջնության բաժնետոմսերը գնելու տարբերակը:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Էկլստոունը մտադիր է «Ֆորմուլա-1»-ն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ՝ «CVC Capital Partners»-ից գնելով բաժնետոմսերի 35 տոկոսը:

«Տեսնենք, թե ինչ առաջարկություններ կլինեն ակումբների կողմից: Գուցե նրանք ունենան բավականաչափ միջոցներ բաժնետոմսեր գնելու համար: Այժմ այս ամենը միայն խոսակցությունների մակարդակ է, որը կարող է ոչնչի չհանգեցնել»,-Էկլստոունի խոսքերը մեջբերել է «Motorsport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում