Պերեսը մտածել է «Ֆորմուլա-1»-ից հեռանալու մասին

Պերեսը մտածել է «Ֆորմուլա-1»-ից հեռանալու մասին

«Ֆորս-Ինդիայի» ավտոարշավորդ Սերխիո Պերեսը խոստովանել է, որ «Մակլարենի» հետ պայմանագրի խզումից հետո մտածել է «Ֆորմուլա1»-ից հեռանալու մասին:

«Երբ «Մակլարենում» որոշեցին դադարեցնել ինձ հետ համագործակցությունը, շատ հուսահատված էի: Ասացի ինքս ինձ՝ սա քեզ համար չէ: Չէի ցանկանում հենց այնպես հանդես գալ: Ցանկանում էի գտնել որևէ բան, որն ինձ կօգներ մնալ «Ֆորմուլա-1»-ում, քանի որ հակառակ դեպքում մտածելու էի կարիերաս այլ ուղղությամբ շարունակելու մասին:

Երբ ինձ հետ կապ հաստատեցին «Ֆորս-Ինդիայի» ներկայացուցիչները, ինձ համար շատ հեշտ էր որոշում կայացնելը: Դրա համար էլ մենք արագ համաձայնություն ձեռք բերեցինք»,-Պերեսի խոսքերը մեջբերել է «Autosport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում