Բոտտաս. Կարծում ենք՝ կարող ենք լավ արդյունքներ գրանցել

Բոտտաս. Կարծում ենք՝ կարող ենք լավ արդյունքներ գրանցել

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտտասը կարծում է, որ 2014 թվականի մրցաշրջանի առաջին երեք մրցաշարերում իր թիմին չի հաջողվել օգտագործել «FW36» բոլիդի պոտենցիալը:

«Նախորդ մրցումների ժամանակ մենք չենք կարողացել լիարժեք արդյունքի հասնել: Բայց կարծում ենք՝ կարող ենք լավ արդյունքներ գրանցել: Հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,-Բոտտասի խոսքը մեջբերել է «Motorsport»-ը:

Վալտերի Բոտտասը նաև նշել է, որ «Մերսեդեսի» շարժիչները միայն օգնում են թիմի աշխատանքին.

«Հատկապես Մելբուրոնում նկատվում էր, որ շարժիչը զգալի առավելություն է տալիս: Իսկ Մալազիայում և Բահրեյնում մրցունակությունն ավելի քիչ էր»,-նշել է ավտոարշավորդը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում