«Մերսեդեսի» տեխնիկական տնօրենը թողնում է զբաղեցրած պաշտոնը

«Մերսեդեսի» տեխնիկական տնօրենը թողնում է զբաղեցրած պաշտոնը

«Մերսեդեսը» հաստատել է այն տեղեկատվությունը, որ ակումբի տեխնիկական տնօրեն Բոբ Բելը թողնելու է զբաղեցրած պաշտոնը:

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բուլը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից, սակայն նա այդ քայլին կդիմի 2014 թվականի մրցաշրջանի ավարտից հետո: Հայտնի է, որ Բոբ Բելին փոխարինելու է Պադի Լոուն:

Հիշեցնենք, որ բրիտանացի մասնագետն, ով կարիերայի ընթացքում աշխատել է «Մակլարենում», «Ջորդանում» և «Ռենոյում», «Մերսեդեսում» էր 2011 թվականից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում