Դոմենիկալիի հրաժարականն ապշեցրել է Ֆետտելին

Դոմենիկալիի հրաժարականն ապշեցրել է Ֆետտելին

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը հայտարարել է, որ իրեն շատ է զարմացրել «Ֆերրարիի» ղեկավար Ստեֆանո Դոմենիկալիի հրաժարականը:

«Ես ապշել էի, երբ իմացա այդ մասին: Այս նորությունն անակնկալ էր, քանի որ Ստեֆանոն երկար տարիներ էր, ինչ աշխատում էր «Ֆերրարիում»: Ամեն դեպքում, մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չունեմ»,-«Ֆորմուլա 1»-ի չեմպիոնի խոսքերը մեջբերել է «Sport Bild»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում