Ուեբբեր. Ռիկարդոն դեռևս հիանալի է աշխատում

Ուեբբեր. Ռիկարդոն դեռևս հիանալի է աշխատում

«Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդ Մարկ Ուեբբերը զարմացած չէ, որ «Ռեդ Բուլլում» նրան հաջողությամբ փոխարինում է Դանիել Ռիկարդոն:

-Այս թեմայի մասին խոսել եմ դեռևս անցյալ տարի: Այն ժամանակ շատերը կարծեցին, թե ես չափազանցնում եմ: Դանիելն իր մասին հայտարարելու համար համապատասխան տարիքում է, դեռևս նա հիանալի է աշխատում: Նրա համար շատ ուրախ եմ:

Բնական է նաև այն, որ երբեմն հնարավոր է` բախտը երես թեքի քեզանից: Իհարկե ոչ այնպես, ինչպես մրցաշրջանի առաջին երկու արշավների ժամանակ Դանիելի պարագայում, բայց համոզված եմ` նա գլուխ կհանի: Նա փորձում է օգտագործել իրեն բաժին հասած հնարավորությունը,-Ուեբբերի խոսքերը մեջբերել է «Motorsport-Total»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում