Հեմիլտոն. Կարծես` որոշ թիմերի հաջողվել է առաջընթաց գրանցել

Հեմիլտոն. Կարծես` որոշ թիմերի հաջողվել է առաջընթաց գրանցել

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնն իր կարծիքն է արտահայտել Չինաստանի Գրան-պրիի շրջանակում այսօր կայացած ազատ մրցարշավի վերաբերյալ:

«Բավականին բարդ օր էր: Առաջին փորձի ժամանակ կորցրինք որոշակի ժամանակ, բայց հիանալի է, որ կեսօրից հետո կարողացանք անցնել անհրաժեշտ շրջանները: Այս պահին շատ գոհ չենք մեքենայի աշխատանքից, այդ իսկ պատճառով պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

Կարծես’ որոշ թիմերի հաջողվել է առաջընթաց գրանցել, ինչը հիանալի է, քանի որ ստիպված ենք լինելու պայքարել: Շատ աշխատանք ունենք կատարելու. թիմի տղաներն աշխատում են վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: Վաղը մենք կարող ենք հասնել հաջողության»,-Հեմիլտոնի խոսքերը մեջբերել է «F1Zone»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում