Պերես. Բոլիդի աշխատանքից դեռ շատ գոհ չեմ

Պերես. Բոլիդի աշխատանքից դեռ շատ գոհ չեմ

«Ֆորս-Ինդիայի» ավտոարշավորդ Սերխիո Պերեսն այնքան էլ գոհ չէ բոլիդի աշխատանքից: Այդ մասին արշավորդը հայտարարել է Չինաստանի Գրան-պրիի’ այսօր կայացած ազատ մրցարշավից հետո:

«Առավոտյան DRS-ի հետ կապված խնդիրներ առաջացան, բայց կեսօրին ամեն ինչ լավ էր: Կարողացանք լուծել առաջադրված խնդիրները: Անվադողերի հետ աշխատանքն անցավ նախատեսածի պես:

Բոլիդի հավասարակշռվածությունից դեռ շատ գոհ չեմ, այդ իսկ պատճառով երեկոյան պետք է աշխատենք»-Պերեսի խոսքերը փոխանցում է «Ֆորս-Ինդիայի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում