Ալոնսո. Պետք է իրատես լինենք և շատ չերազենք

Ալոնսո. Պետք է իրատես լինենք և շատ չերազենք

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Չինաստանի Գրան-պրիի որակավորման փուլի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և խոսել վաղվա կայանալիք մրցարշավի նպատակներից:

«Գոհ եմ, որ զբաղեցրել եմ 5-րդ հորիզոնականը և հայտնվել եմ այնպիսի դիրքում, որը վաղը մեզ միավորներ վաստակելու հնարավորություններ կտա: Երեկ բոլիդն ավելի մրցունակ էր, քան նախորդ մրցարշավների ժամանակ. այնպես որ` թիմի կողմից կատարած աշխատանքը թույլ է տվել զարգացում գրանցել, և դա լավ նորություն է:

Մենք հույս ունենք, որ վաղը լավ հանդես կգանք: Մրցաշրջանի առաջին երեք Գրան-պրիների ժամանակ շատ հեռու էինք առաջատարներից, իսկ վաղը, հույս ունեմ, մոտ կլինենք: Սա չի նշանակում, թե հաստատապես կարողանալու ենք պայքարել մրցանակային տեղի համար, քանի որ կարծում եմ` թիմը դեռ ընդունակ չէ դրան:

Պետք է իրատես լինենք և շատ չերազենք: Երկու շաբաթ առաջ մենք 9-րդ և 10-րդ տեղերում էինք. այնպես որ` չենք կարող սկսել մրցարշավը` մտածելով, թե մրցանակային տեղ զբաղեցնելը մեր միակ նպատակն է»,-Ալոնսոյի խոսքերը մեջբերում ենք «ESPN»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում